Արձանագրվել է, որ անցած շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 445 անգամ՝ այդ ընթացքում կիրառելով տարբեր տրամափաչի հրաձգային և հրետանային սպառազինություն:
Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 25-ից 30-ը հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրադրության հետևողական սրմանը նպատակաուղղված սադրիչ և անհեռատես քայլերին, ինչպես նաև հայկական կողմի համարժեք գործողություններին:
Մամուլի ասուլիսը ուղեկցվել է հայկական անօդաչու սարքերի օգնությամբ հակառակորդի կենդանի ուժին և ենթակառույցներին հասցված վնասների մասին պատմող փաստագրական տեսանյութի ներկայացմամբ: Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանական համակարգի ներկայացուցիչները պատասխանել են նաև ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին: