Կառավարությունն առաջարկում է պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Վերահսկի նախագահի պալատի ներկայության անհնարինության դեպքում նրան փոխարինելու իրավունք տալ ՎՊ խորհրդի անդամներին:
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում պետք է քննարկվեր «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն գործադիր մարմինն առաջարկում է խորհրդարանական նիստում բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի ներկայության անհնարինության պարագայում նրա փոխարեն զեկուցմամբ հանդես գա Վերահսկիչ պալատի խորհրդի լիազորությամբ` խորհրդի անդամը:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը խնդրեց հետաձգել հարցի քննարկումը՝ պատճառաբանելով, որ կան հստակեցման ենթակա հարցեր:
Նախագիծը հետաձգվեց մեկ տարով: Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում փոխնախարարն ասաց, որ առաջիկայում նախագծին անդրադարձ կարվի: Փոխնախարարը շեշտեց, որ չի կարծում, որ նիստին ներկա չգտնվելու պատճառը միայն գործուղումը կլինի: Ըստ նրա՝ հարցեր կարող են առաջանալ առողջության, հիվանդության հետ կապված հարցեր. «Բայց բոլոր դեպքերում մենք հարցը հետաձգեցինք, հարցը չենք համարում խիստ հրատապ, դեռևս քննարկումների փուլ պետք է լինի»: