Դե որ բոլորը գրում են , ես էլ կգրեմ : Երեկ ՊՆ-ում շատ հետաքրքիր հանդիպում էր լրատվական դաշտի ներկայացուցիչների հետ:

Բավականին շատ հարցեր քննարկվեցին, զուտ ինձ համար մի քանի կարևոր բան ճշտեցի: Քանի որ ՊՆ-ի ներկայացուցիչների խնդրանքով հանդիպումը անցավ օֆֆ-ռեքորդզ, այսինքն ոչ հրապարակման ենթակա ֆորմատով, ապա շատ չեմ տարածվի:

Բայց մի երկու բան կասեմ:

ՊՆ-ի ու ՊԲ-ի կողմից տարածված տեղեկատվությունը թշնամու ունեցած կորուստների մասին վստահելի է, ինչում ներկաները համոզվեցին համապատասխան տեսանյութը դիտելով: Մի քանի անգամ դիտելով:

Հայկական զինված ուժերը ի վիճակի են թշնամուն հարվածել այնտեղ որտեղ ցանկանան ու այնքան, ինչքան ցանկանան: Երբ որ պետք լինի:
Ամեն դեպքում, մաղթենք մեր բանակայիններին զգոնություն , իսկ մեր թշնամուն մի փոքր խելք, որ հավայի իր քաղաքացիների գլուխը քարի տակ չգցի Ալիևի թերարժեքության բարդույթները բավարարելու համար:

Միգուցե մի փոքր պաթոս կա գրածիս մեջ, բայց իրոք պաթոսի տեղ ունենք :

Աստված պահապան մեր զինվորներին : Ամեն:

Տիգրան Քոչարյան-Facebook