Անաստասիա Վոլոչկովան մոսկովյան ռեստորաններից մեկում ոտքով պատահաբար հարվածել է ջահին և կոտրել այն։

Նա ցուցադրել է իր «ֆիրմային» ուղղահայաց «շպագատը», և կոտրել է գավաթներից կազմված ջահի մի մասը, որը կախված է եղել ռեստորանի առաստաղից։

Միջադեպի մասին պարուհին անմիջապես գրել է Instagram-ի իր էջում՝ տեղադրելով նկար։