Հոկտեմբերի 2-ին զորավարժության մասնակից ազգային ստորաբաժանումների անձնակազմը եղել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում, Հայաստանի պատմության թանգարանում: ՀԱՊԿ անդամ-երկրները ներկայացնող խաղաղապահներն այցելել են նաև Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում զորավարժության մասնակիցները ծանոթացել են ներկայացված նյութերին ու ցուցանմուշներին:
Զորավարժություննների պաշտոնական մեկնարկի առաջին օրվանից «Բաղրամյան» զորավարժարանի վրանային ավանում անցկացվում են նաև սպորտային և մշակութային միջոցառումներ: Գործնական պարապմունքների խաղաղապահների բազմազգ զորախումբը հավաքվում է խարույկի շուրջ: Ամեն երեկո նվիրված է զորավարժության մասնակից ՀԱՊԿ անդամ պետության օրվան: Հայրենասիրական և ազգային երգերի կատարմամբ հանդես է գալիս ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթը, մասնակից պետությունների զինծառայողները: