Ինչպես հաղորդում է սիրիական SANA գործակալությունը,վերջին երկու օրերում Սիրիայի շուրջ 700 քաղաքացիներ են վայր դրել զենքը և հանձնվել կառավարական ուժերին...Մեծ մասամբ հանձնվողները Սիրիայի հարավում գտնվող Դերաա քաղաքից են,որի մի մասը գտնվում է ԱՄՆ-ի,Թուրքիայի և նրանց դաշնակիցների բարեկամ՝" Ջաբհաթ ալ-նուսրա" ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ...Հատկանշական է,որ այս ահաբեկչական կազմակերպությունը Վաշինգտոնի կողմից բնութագրվում է որպես "չափավոր ընդդիմություն"...Սրանց և ԻՊ-ի միջև տարբերությունը այն է,որ նրանք չեն նկարահանում և ցուցադրում սեփական վայրագությունները,սակայն դաժանությամբ չեն զիջում ԻՊ-ի ահաբեկչներին...Ըստ SANA-ի Դերաայում կառավարական զորքերի դեմ կռվող ահաբեկիչների մեծ մասը գերադասում է չհանձնվել և լքում է երկիրը...Աահաբեկիչների մասսայական արտահոսքը Սիրիայից տեղի ունեցավ ռուսական օդուժի կողմից Սիրիայի տարածքում նրանց բազաների ռմբահարումներից հետո...Մինչ այդ ԱՄՆ-ն և Թուրքիան էին ստանձնել ԻՊ-ին պատժելու ԴԵՐԸ...Սակայն առաջին իսկ օրվանից արդեն պարզ էր,որ դա իրոք ԴԵՐ էր...Վաշինգտոնը և Անկարան իրականում ԵՐԲԵՔ էլ չեն ցանկացել պատժել իրենց և դաշնակիցների կողմից ստեղծված այս ահաբեկչական կազմակերպությանը...Ընդհակառակը,Անկարան Վաշինգտոնի լռության ներքո սկսեց ՊԱՏԺԵԼ Սիրիայի հյուսիսում բնակվող քրդերին,որոնց հաջողվել էր մի քանի վայրում պարտության մատնել "իսլամիստներին" և նախապատրաստվել ԻՊ-ի մայրաքաղաք Ալ Ռաքքայի վրա գրոհին...Սակայն Անկարայի միջամտության պատճառով Աբու Բաքր ալ-Բաղդադիի նստավայրի վրա հարձակումը չեղյալ հայտարարվեց...Միայն ՌԴ-ի ներգրավվելը Սիրիայում ընթացող հակաահաբեկչական պատերազմին արդեն տալիս է իր արդյունքները...
ՌԴ նախագահ Վ.Պուտինի այսօրվա հայտարարությունն այն մասին,որ Սիրիայում նա ճանաչում է միայն Բ.Ասադի կառավարությունը և նրա բանակը բավական նյարդայնացրել է ոչ միայն Պարսից ծոցի միապետերին,այլև Թուրքիային,ԱՄՆ-ին և Իսրայելին...Թուրքիայի վարչապետը արդեն է հասցրել ԲՈՂՈՔԵԼ ռուսներից և հայտարարել,որ Մոսկվան չի պայքարում ԻՊ-ի դեմ,այլ հարվածում է այսպես կոչված սիրիական չափավոր ընդդիմությանը...Հավելեմ,որ Թել Ավիվը էլ չի թաքցնում իր "սերը" Բ.Ասադի թշնամիների նկատմամբ...Երբ անցյալ ամիս սիրիական կառավարական բանակը ճնշում էր "չափավոր ընդդիմության" ահաբեկիչներին Զաբադանի շրջանում,իսրայելական օդուժը հարվածներ հասցրեց Ասադի զորքերին՝օգնելով ահաբեկիչներին...Սիրիան դարձավ այն լակմուսը,որը բացահայտեց շատերի իրական ԴԵՄՔՆ ու ՆՊԱՏԱԿՆԵՐԸ Մերձավոր Արևելքում....
Հ.Գ.Հուսով եմ,որ Սիրիան կռադնա այն "ոսկորը",որը կկանգնի Մերձավոր Արևելյա ԽԱՌՆԱՇՓՈԹԻ հետևում կանգնած ուժերի կոկորդին...Մեզ համար կարևոր է Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանի ՆԵՈՕՍՄԱՆԻԶՄԻ քաղաքականության պարտությունը...Հարձակումները Քեսաբի,Հալեպի հայկական թաղամասերի վրա և Դեյր-էլ-Զորի հայկական եկեղեցու պայթեցումը ցույց են տալիս,թե ԻՊ-ի,Ջաբհաթ ալ-նուսրայի" և այլ ահաբեկչական կազմակերպությունները բացի Սիրիայի կառավարության դեմ պատերազմելուց էլ ում ՊԱՏՎԵՐՆԵՐՆ են կատարում...
Գագիկ Համբարյան՝ ֆեյսբուք