Որ հայ գյուղացու խաղողը, վարունգը մնում են, ու դառնում աղբ՝ առնող չկա, բա են ԵՏՄ-ի համար կողմ քվեարկող դեպուտատները չեն հիշում, որ ասում էինք մի արեք, ասում էին վայ, մենք 170.000.000 անոց շուկա ենք մտցնում Հայաստանին, դուք էլ չուզողն եք !!!
Ձեռներդ կոտրվեր, ընգեր դեպուտատներ:
Իր ֆեյսբուքյան էջում գրել է Արմեն Մկրտչյանը։
Նշենք, որ Արմավիրի մարզի գյուղերում (Գեղակերտ, Ծաղկալանջ) գյուղացիները ստիպված են մեծ քանակությամբ վարունգը նետել աղբը, քանի որ ունեն իրացման խնդիր: Մասնավորապես Գետաշենում օրեր առաջ 50 տոննա վարունգ են նետել աղբը, իսկ Ծաղկալանջի գյուղապետը մեզ հետ զրույցում ասաց, որ մարդիկ նույնիսկ չեն էլ հավաքում բերքը, այլ ուղղակի թողնում են հողի մեջ: