Ես երջանկագույնն եմ դասախոսներից. չկա աշխարհում ուժ, որ ստիպի ինձ թատերականում( ԵԹԿՊԻ) դասավանդել( մանավանդ «խեղճ ու թախծոտ» աշխատավարձը), ԲԱՑԻ իմ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ սիրո ուժից, որն իրոք գերբնական ուժ է, Աստվածատուր օրհնություն և անհավանական հարստություն։
Մեր ավագ ընկեր և դասախոս Anna Hekekyan ի խորհրդով ու անմիջական մասնակցությամբ այս կիրակին ուսանողադասախոսական էր։)))երբ բոլորդ դառնում եք նույն տարիքի, երբ Ամեն վայրկյան գիտակցում ես քո բախտավորության աստիճանը, որ այդ սերնդի հետ նույն սեղանից օգտվում ես, Ապրում ես այն հողի վրա, որ պաշտպանել է քո ուսանող- զինվորը, տեսնում ես նրանց՝ իրար նայող սիրահարված աչքերը, հպարտանում նրանցով, լսում նրանց Սրտի երգն ու Սովորում նրանցից։ Շնորհակալ եմ նման պատանիներ դաստիարակող ծնողներին( ընտանիք դերը շատ է կարևոր)
Հ.Գ. Հատուկ շնորհակալություն կուրսի Արմենին և նրա տատիկին։)))