Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի ունեցող «Ոչ»-ի ճակատի բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը բերման է ենթարկվել ոստիկանություն: Բերման են ենթարկվել թվով 21 անձ: Այս մասին YerevanNews.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվության բաժնից:

Այժմ ճշգրտվում են բերման ենթարկվածների անձնական տվյալները, կատարվում են գործողություններ:

Նշենք, որ իրավճակը բավական լարված է և անընդհատ բախումներ են տեղի ունենում ոստիկանների և ակտիվիստների միջև: Ներկա գտնվող ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը փորձեց ելույթ ունենալ, սակայն սկսվեցին բախումները ու նրան թույլ չտվեցին շարունակել։ Խառնաշփոթի մեջ ոստիկանները նույնիսկ Արամ Մանուկյանին փորձեցին բերման ենթարկել։

Ուղիղ կապին կարող եք հետևել այստեղ:

Լուսանկարները՝ news.am-ի