Զգում ե՞ք, ոստիկանությունը ոնց ա «Ոչի» միտինգը դարձնում ինչ-որ անհասկանալի շիլափլավ: Փոխանակ բողոք արվի, գնում ա քննարկում՝ պաստառը զաբոռին կախել թե պատին, գույքը փչանում ա թե չէ, կախելու թույլտվություն կա, թե չկա:
Ոստիկանությունն, ի դեպ, շատ սովորական պրիյոմ ա օգտագոծում, որը հռետորաբանության մեջ կոչվում ա red herring՝ շեղում ա հակառակորդին անկարևոր բանի վրա, որ նա ծախսի ռեսուրսները: Արդյուքնում մենք տենում ենք ոչ թե «Ոչի» միտինգ, այլ պլակատ պաշտպանելու ինչ-որ գործընթաց:
Հենց էն պահին, երբ բողոքողները, պատկերավոր ասած, ասեն «տո թքած պլակատի վրա, առեք-տարեք, մենք ստեղ ուրիշ բանի համար ենք», Օսիպյանի տակտիկան տապալվում ա: Սա, իհարկե, էֆեկտիվ ա էն դեպքում, եթե ակցիայի նպատակը բովանդակային բողոքն ա, ոչ թե կաշ-կալամաշն ու բերման ենթարկվելը: Էդ դեպքում 2 կողմն էլ գոհ են՝ իշխանությունը սեփական ուժն ա ցուցադրում, ընդդիմությունը՝ իշխանական ճնշումները:
Նիկոլայ Թորոսյան