Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Չավին խոսել է իր ապագա ծրագրերի մասին.

«Ես սիրում եմ ֆուտբոլը, սակայն նաև ցանկանում եմ առևտրով զբաղվել: Այդ ուղղությամբ արդեն սկսել եմ մասնագիտանալ Քաթարում: Հետագա գործունեությունս, այնուամենայնիվ, մոտ կլինի ֆուտբոլին:

Չգիտեմ, թե ինչ է ապագայում ինչպես կդասավորվի կյանքս, բայց, իհարկե, ցանկանում եմ մի օր կրկին խաղալ «Բարսելոնայում»,- իսպանացու խոսքերը մեջբերում է mundodeportivo-ն:

Հիշեցնենք, որ 35-ամյա Չավին ամռանը «Ալ Սադի» հետ կնքեց երկու տարվա պայմանագիր, որը հետագայում կարող է մեկ տարով երկարագձել: