Չուկոտկայի նախկին նահանգապետ Ռոման Աբրամովիչը սահմանել է շքեղության նոր ռեկորդ: Վերջերս նա այդ հարցում զիջել էր Սաուդյան արքայազնին «զբոսանավերի համար պայքարում», սակայն Աբրամովիչի կին Դարիա Ժուկովան իր սիրեցյալին հնարավորություն է ընձեռել կրկին հաղթողի դերում զգալ: Նա վերջինիս համար ծնել է աշխարհում ամենաթանկ երեխային:

Այս եզրակացության է եկել Forbes-ը` հաշվարկելով, թե ինչքան է նստել Աբրամովիչի վրա իր ռուս կնոջ ամերիկյան ծննդաբերությունը: «Շնորհավորում են պատմության մեջ ամենաթանկ ծննդաբերության կապակցությամբ»,- այսպես է վերնագրված հոդվածը:

Առաջինը հաշվարկների մեջ մտել է Գուդզոնում Eclipse զբոսանավի կայանման փողը, որտեղ միլիարդատերին սպասել են «իքս ժամանակով»: Ամենահամեստ գնահատականներով զբոսանավի և անձնակազմի պահպանման ծախսերը հասել են 200 հազար դոլարի:

Նյու Յորքի ափերին Eclipse գտնվել է երկու ամիս, որի արդյունքում շուրջ 1,6 մլն դոլար Աբրամովիչը ծախսել է միայն այն բանի համար, որ իր ընտանիքի ընդարձակմանը սպասել է` վայելելով Մանհեթենի տեսարանները: Դա առանց այն փոքր ծախսերի հաշվարկի, որոնք օլիգարխը ծախսել է իր ընկերուհու հետ կերակուրի, խմիչքի և այլ փոքր խնջույքների համար: Չի պարզվել նաև, թե ինչքան է ծախսվել բժշկական ծառայությունների և հենց ծննդաբերության վրա:

«Երբ եկել է ծննդաբերության ժամանակը, Ժուկովան ափ է դուրս եկել և մեկնել նյույորքյան Փրեսթվիսթերյան հիվանդանոց»,- գրում է Inopressa գործակալությունը:

Աշխարհում ամենաթանկ երեխան դարձել է փոքր Լեյան: Լեյան արդեն երկրորդ երեխան է Աբրամովիչի և Ժուկովայի: 2009 թվականին ծնվել էր նրանց տղան Ահարոնը: Ընդհանուր առմամբ Աբրամովիչը արդեն յոթ երեխայի հայր է: Նա երկու տղա և երեք աղջիկ ունի առաջին կնոջից: