Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը զգուշացրեց Մոսկվային թուրքական օդային տարածքում սավառնող ռուսական ռազմական ինքնաթիռների առնչությամբ՝ սպառնալով, եթե որևէ հարված հասնի Թուրքիայի տարածքին բարեկամական կապերը խզվելու են։

Նա մասնավորապես ասել է. «Բոլորին են հայտնի մեր լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Սակայն եթե Ռուսաստանը կորցնի այնպիսի բարեկամի, ինչպիսին Թուրքիան է, որի հետ համագործակցում է տարբեր ոլորտներում, շատ բան կկորցնի, և Մոսկվան պետք է իմանա դա»։

Նշենք, որ օրերս ՌԴ ՊՆ-ն հաղորդեց, որ ոչնչացվել է Սիրիայի Ռաքա քաղաքի մոտակայքում գտնվող ԻՊ-ի հրամանատարական կետ։ Արդյունքում ոչնչացվել է նաև գետնի տակ գտնվող բունկեր, որտեղ պահվում էր մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր և զինամթերք։