Եվրամիությունը հոկտեմբերի 9-ին որոշում է կայացնելու Եվրոպայում փախստականների տեղափոխման հարցով։

Երեկ Եվրախորհուրդը հայտարարել է, որ տեղի է ունեցել փախստականների առաջին վերատեղավորման գործընթացը, ըստ որի առաջիկա ուրբաթ օրը Իտալիայից և Հունաստանից փախստականներ են ուղևորվելու դեպի Շվեդիա։

Եվրախորհրդի խոսնակն ասել է, որ ուրբաթ առավոտյան Հռոմից և Աթենքից օդանավերը փոխադրելու են փախստականներըին դեպի Շվեդիա։

Արաբական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ Շվեդիան պատրաստակամություն է հայտնել ընդունելու 821 փախստական Իտալիայից և 548 փախստական Հունաստանից։