Հայկական երկու եկեղեցիներ ներառվել են աշխարհի ամենագեղեցիկ եկեղեցիների ցանկում։ Ինչպես տեղեկանում ենք The Telegraph-ից, հրապարակվել է աշխարհի ամենագեղեցիկ եկեղեցիների ցանկը, որում ներկայացվել են 23 եկեղեցիներ: Դրանց թվում է նաև Իրանի Սպահան քաղաքի Սուրբ Բեթղեհեմ հայկական եկեղեցին։
Այս հայկական եկեղեցին զարդարվել է 72 հիանալի նկարներով, որոնց մեջ կան նաև Վերջին Ընթրիքի ու Դրախտից Վտարման նկարները։ Իր գեղեցկցությամբ աչքի է ընկնում նաև եկեղեցու գմբեթը։
Ամենագեղեցիկ եկեղեցիներու ցանկում երկրորդ հայկական եկեղեցին է Իրանի հայկական մեկ այլ` Սուրբ Ստեփանոս եկեղեցին: