Ռոբերտ Քոչարյանը երկրորդ նախագահն է և պիտի իր տեսակետն ասեր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝
անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցին:

«Եթե համակարգն արատավոր է, բոլորս էլ մեր մեղքի բաժինն ունենք, բայց չեմ կարծում, որ համակարգն այնպիսին է, որ կարելի է նման գնահատականներ տալ»,- ասել է նա՝ մեկնաբանելով «արատավոր համակարգ» արտահայտությանը:

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ 2018-ի ընտրություններում ՀՀ երկրորդ նախագահը ՀՀԿ-ի ցուցակով առաջադրվի, Գալուստը Սահակյանը պատասխանեց, որ նման քննարկումներ իրենց մոտ չեն եղել, բայց, բնականաբար, ընտրություններին պիտի մասնակցի:

Հարցին՝ ՀՀԿ-ն կարո՞ղ է ներկայացնել Ռոբերտ Քոչարյանին որպես նախագահի թեկնածու, ԱԺ նախագահը պատասխանեց. «Քոչարյանը մեր կուսակցության ներկայացուցիչ չէ, և պատշաճ չէ, դեռևս բավականին հեռու է 2018 թվականը, ինքը քաղաքականությունն իր պայմաններն է առաջարկում, բայց այս պահին ես չեմ կարծում, որ ՀՀԿ-ն գնում է մի ուղղությամբ, որ թեկնածուների որոնման մեջ է»: