Շուրջ հազար տարի առաջ ինդոնեզյան Ֆլորես կղզում հայտնաբերված «կին հոբիթի» կմախքի հետազոտության գործում նոր բացահայտումներ են արձանագրվել: Հայտնի է դարձել վերջինիս ուղեղի չափսերը: Այն կազմել է ընդամենը 426 քառ. սմ: Նախապես հաստատված այն ենթադրությունը, որ մարդանման գաճաճ ռասայի ուղեղը նարինջից մեծ չի եղել, հնարավոր չէր լինում հաստատել, մինչ գիտնականներին օգնության են եկել ուլտրաժամանակակից սքաներները: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը:
Նախկինում հոբիթի ուղեղի փոքր չափերը բացատրում էին նրանով, որ հայտնաբերված կինը տառապել է միկրոցեֆալիայով. հիվանդություն, որի ժամանակ մարդու ուղեղը և կմախքը չի հասնում իր լիարժեք չափսերի: Սակայն Սթոնի Բրուք համալսարանի բժշկական կենտրոնի ամերիկացի մասնագետներ Ուիլյամ Յունգերսը և Կարեն Բաաբը, 2009 թվականին անցկացնելով «հոբիթի» կմախքի վիճակագրական վերլուծություն, հերքել են այդ ենթադրությունը:
Տոկիոյում գտնվող բնության և գիտության Ազգային թանգարանի մասնագետները եկել են այն եզրկացության, որ Homo floresiensis(հոբիթները) լայն ճանաչում ստացած Homo erectus (ուղիղ քայլող մարդկանց) գաճաճ տարատեսակ է եղել և կարողացել են ինքնուրույն փոքրիկ նավակներով տեղափոխվել ինդոնեզիական կղզիներ, որտեղ էլ տեղի է ունեցել զարգացումը: Իրենց հոդվածը նրանք հրապարակել են Proceedings of the Royal Society B գիտական պարբերականում:
Ճապոնական մասնագետները չեն հերքում, որ ամենանշանակալի փոփոխությունները տեղի են ունեցել չափսերի հետ: Նրանք ճշտել են, որ փոքրիկ արարածները մեծ ուղեղների կարիք չեն ունեցել, նրանց մոտ ամեն ինչ համաչափ է եղել:
Նշվում է նաև, որ հոբիթների գանգի չափսերը չեն խանգարել հոբիթներին հասնել քաղաքակրթության զարգացման որոշակի մակարդակի:Այն ապացուցվում է նաև հայտնաբերված քարե գործիքներով:
Փաստացիորեն պարզ չէ, թե ինչքան է գոյատևել:Համաձայն կղզիների վրա հայտնաբերված կմախքների հոբիթները մահացել են շուրջ 400 հազար տարի առաջ: Համաձայն այլ տվյալների հոբիթներին ոչնչացրել են ժամանակակից մարդիկ մոտավորապես 18 հազար տարի առաջ: Որոշ հետազոտողներ կարծում են, որ ամբողջ կյանքը կղզու վրա, այդ թվում հսկա մկները և գաճաճ փղերը վերացել են հրաբուխի պատճառով մոտ 12 հազար տարի առաջ: