«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ, Աժ նիստի ընդմիջմանը, ՀՅԴ խմբակցությունում քեֆ-ուրախություն էր. նշում էին ՀՅԴ խմբակցության քարտուղար, ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի ծնունդը, որին ներկա էր ՀՀԿ-ի մեծ մասը՝ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ։ Աժ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը փոքր-ինչ ուշացումով մոտեցավ խնջույքի վայրին և, տեսնելով խմբակցության մուտքի մոտ հավաքված լրագրողներին, ոտքը կախ գցեց՝ կատակելով. «Մի հատ թուղթ կա ստորագրելու…»։

«Կոալիցիոն հուշագիրը»,- արձագանքեցին լրագրողները։ Պատգամավորներն այնտեղից դուրս եկան գինովցած, որի հետևանքն էլ Ալեքսանդր Արզումանյանի էլ Միքայել Մելքումյանի լեզվակռիվն էր դահլիճում»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: