««Ժողովուրդ»-ը խաղողագործներից տեղեկացավ, որ Արմավիրի մարզի Մյասնիկյանի գինու գործարանի մոտ օրեր առաջ, երբ մեծ հերթեր են գոյացած եղել, գործարանին են մոտեցել մի քանի բեռնատարներ՝ խաղողով բեռնված, և գործարանի աշխատակիցներին հրահանգել են բացել դարպասները, որովհետև «գեներալ Լյովա Երանոսյանի խաղողն է»։
Ինչից հետո գործարանի դարպասները բացվել են, և միայն այդ ավտոմեքենաներին առանց հերթի ներս են թողել։ Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»- ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանից, որը լսելով հարցը՝ ասաց. «Ինձ նման հարցեր մի՛ տվեք։ Ես նման հարցերով չկամ, և ինձ մի՛ անհանգստացրեք»»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Գեներալ Երանոսյանի խաղողը մթերվել է արտահերթ. «Ժողովուրդ»
Գործարանի աշխատակիցներին հրահանգել են բացել դարպասները, որովհետև «գեներալ Լյովա Երանոսյանի խաղողն է: