Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Ռոնալդինյոն հայտարարել է, որ դեռ չի պատրաստվում ավարտել կարիերան:

«Ցանկանում եմ դեռ խաղալ որոշ ժամանակ: Առաջարկներ ամեն օր եմ ստանում: Ինձ լավ եմ զգում, առողջությունս լավ վիճակում է, ինձանով առաջվա պես շարունակում են հետաքրքրվել՝ որպես ֆուտբոլիստ:

Մարզումների շնորհիվ, կարծում եմ, ես դեռ կարող եմ խաղալ բարձր մակարդակով, և դա ինձ ստիպում է առաջ շարժվել», — ասել է հարձակվողը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ 35-ամյա բրազիլացին խզեց պայմանագիրը «Ֆլումինենսեի» հետ: