Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Լոռու մարզի զորամասերից մեկում 19-ամյա զինծառայող Վահան Մարտիրոսյանը քացախ է խմել ու թունավորվել: Նա ներկայումս գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Այս մասին YerevanNews.am-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մեզ հայտնեցին, որ կընթանա հետաքննություն, ինչի արդյունքում պետք է պարզվեն դեպքի հանգամանքները:
19-ամյա զինծառայողի վիճակը բժիշկները գնահատել են բավարար: