Դերասան Սոս Ջանիբեկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Երկար խոսվում և քննարկվում է դերասանի մասնագիտությունը։ Քննադատվում կրթություն չունեցողները , քննարկվում նոր ստեղծագործողները , միայն հիշատակվում հները և սխալ համեմատություններով ստեղծվում սխալ բանավեճեր…
Որպես կանոն Միջակները քննադատում են լավագույններին , լավագույնները տանը նստած տեղյակ էլ չեն նրանց մասին։
Ինչքան ուզում ես խոսա, կլինի դա դրված բամփ ձայնով ,թե տեղադրված խրպոտ, ինչքան ուզում ես փլիսոփայի, կլինեն դրանք քո մտքերը թե ուրիշի, ինչքան ուզում ես գլուխդ գովա կլինի դա տեղին ,թե անտեղի , ինչքան ուզում ես պատմություններ հիշի Քեզ հավասարեցնելով լավագույններին , կլինի դա հավաստի, թե հորինած, մի խոսքով քանի մասի ուզում ես բաժանիր նստատեղդ, ես ամեն ինչ հասկանում եմ մտնելով ձեր դրության մեջ,բայց կինոյում մի հանճարեղ խոսք կա
ԷԿՐԱՆԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ…!!!
Ցավոք մեծերից գրեթե էլ մարդ չմնաց , մնացին մեծերի ժամանակների միջակները , մեծերի հուշերով իրենց մեծարողները, ջահելներին չնդունողները…
Մեծերի մեծությունը փոքրին մեծարելու մեջ է…»: