ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը որ խոսում է, մարդու ներվերը ներվայնանում են...
Սույն պարոնին լսելը կամ կարդալն արդեն ինֆարկտի բույն է դարձել, պետք է երկաթյա նյարդեր ու ծով համբերություն ունենաս, որ դիմանաս....
Ուրեմն այս Վահրամ կոչեցյալն ասում է, թե ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցնի ամենաբարձր մակարդակով։ Գիտեք, չէ՞, սրանց ամենաբարձր մակարդակը որն է. այո, այո, տոկոսներ ու թվեր խփելը...
Ասում է՝ հանրաքվեն ազատ, արդար և թափանցիկ անցկացնելու այլընտրանք իրենք չունեն, որովհետև դրան հետևում է ողջ միջազգային հանրությունը:
1. Այսինքն՝ եթե միջազգային հանրությունը չհետևեր, ազատի, արդարի ու թափանցիկի մասին խոսք չէր էլ լինի, բայց քանի որ հետևում են՝ ազատ, արդար ու թափանցիկ են անցկացնելու...
2. Հետևեն-չհետևեն, այ տոտալ ընտրակեղծարարներ, դուք ու՞ր, ազատ, արդար ու թափանցիկը՝ ուր....Գոնե այս իմաստով ձայներդ կտրեք ու սսկվեք տեղերդ....այ ձայնագողեր....
Համլետ Կիրակոսյան՝ ֆեյսբուք