Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հայ 3 բռնցքամարտիկները մնացին առանց մեդալների:
Հովհաննես Բաչկովը, ով 64 կգ քաշային կարգում հասել էր քառորդ եզրափակիչ, պարտվեց կուբացի Յասնիեր Տոլեդո Լոպեսին:
Մինչ այդ, 1/8 եզրափակիչում պայքարից դուրս էին մնացել 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը և 56 կգ քաշային Արամ Ավագյանը: