Ինչպես հայտնի է, օրեր առաջ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տվել էր հարցազրույց, որում խիստ քննադատության է ենթարկել ներկայիս նախագահի կողմից ներկայացված Սահմանադրական բարեփոխումների մասին նախագիծը: Այս մասին YerevanNews.am-ը խոսեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ, ով առանձնացրեց 2-րդ նախագահի «գալստյան» դրական հանգամանքը.
- Ես կուզենայի, որ նրա շուրջը կոնսոլիդացվեր ազգային բուրժուազիան: Նրանք երկրի արտադրական ուժերով շահագրգիռ էին և ներկրող չէին, արտահանող էին: Այ, արտահանողները համախմբվեին իրար շուրջ և ասեին՝ այս երկրի տերը մենք ենք, ովքեր երկրում տնտեսություն են ստեղծում, ոչ թե բերում ապրանք են բաժանում ու վաճառում:
Հայաստանի ամբողջ տնտեսությունը Թուրքիայի համար է աշխատում: Ամբողջ տեքստիլը, ամբողջ կոշկեղենը, կաշին՝ արհեստական և բնական, այդ բոլորը Թուրքական արտադրություն են: Ա՞յս է Հայաստանի բուրժուազիայի պատասխանատվությունը: Երկիրը հանձնել են Թուրքիային: Արբողջ արտադրանքը այստեղ է սպառվում, նույնիսկ գրենական պիտույքները:
Թուրքիայի հետ, իբրև թե, պատմական հարց է լուծում, Ցեղասպանության ճանաչման խնդիրներ է դնում, բայց ամբողջ շուկան ողողված է թուրքական ապրանքով: Ոչ մի երկիր այդքան ներկայություն չունի այստեղ, որովհետև մենք նրանց հետ ոչ մի հարաբերություն չունենք: Լավ կլիներ, որ ինքը կոնսոլիդացներ նրանց, ովքեր երկրից արտահանում են. ոչ թե կաշին կտան թուրքին, որ իրենք օգտագործեն, այլ իրենք կարտադրեին, կվաճառեին թուրքին:
Ազգային բուրժուազիան ոտքի պետք է կանգնի ու ասի՝ երկրի տերը ես եմ, ժողովրդի հետ միասին, ոչ թե ամեն մեկը առանձին կուչ եկած պայքարի: Եթե իրենք կոնսոլիդանան երկիրը կզարգանա և ներկրվող արտադրանքի ծավալը կկրճատվի: Եթե ինքը գալիս է իրականում, մտնում է քաղաքական կյանք... ինքը ընկերներ ունի, շրջապատ ունի, գումար ունի և քաղաքական, տնտեսական փորձ ունի, ապա թող փորձի արտադրողների համախումբ առաջացնի:
Հայաստանը արդյունաբերական երկիր էր, տասնյակ երկրներ հաստոց էր արտահանում: Այժմ փոքրիկ մեխն անգամ ուրիշ տեղից են ներմուծում, բա որ վաղը շրջափակումն ուժեղանա ի՞նչ են անելու: Ով այս հարցերը կլուծի նրա սահմանադրությունն էլ կանցնի: