Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը բավական հաճախ է այցելում «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու իր ընկերոջը՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանին:
Հիշեցնենք, որ Օհանյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ յուրացման գործով:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց մարզպետի հետ: Վեիջինս հաստատեց թերթի տեղեկությունները. «Նա իմ ընկերն է, երկու անգամ գնացել եմ իր մոտ: Ինչու չպետք է այցելեմ իմ ընկերոջը, ո՞վ պետք է արգելի ինձ»: Հարցին՝«Ձեր ընկերը Սերժ Սարգսյանին ներման խնդրագիր է ներկայացրել, ի՞նչ եք կարծում ինչո՞ւ է լռում Սարգսյանը», Բարսեղյանը պատասխանեց. «Գիտեմ, որ ներկայացվել է, բայց թե ինչ ընթացք կունենա դա, ոչինչ չեմ կարող ասել»: «Ի՞նչ է մտածում Մարգար Օհանյանը Ս. Սարգսյանի լռության մասին»,- հետաքրքրվեցին մարզպետից: «Այս թեմայով չենք խոսել, միայն նրա առողջական վիճակի մասին ենք խոսել»,- նշեց նա:
Արարատի մարզպետը հաճախ է այցելում Մարգար Օհանյանին


