Այսօր առավոտյան Չինաստանի Դիանջին ծովեզերյա քաղաքում քիմիական նյութերի պահեստում պայթյուն է տեղի ունեցել։ Տեղեկություններ կան, որ գործարանատերը առանց պետական արտոնության քիմիական նյութեր է տեղադրել պահեստում, ուր պայթյունն է տեղի ունեցել։

France Press-ը հաղորդում է, որ Չինաստանում 2 ամիս առաջ նույն քաղաքի պահեստներից մեկի պայթյունի հետևանքով զոհվել էր 160 խաղաղ բնակիչ, այսօր ևս նման պայթյուն է տեղի ունեցել, սակայն զոհերի մասին տեղեկություններ չկան։