Ինչպես գիտենք ՀԷՑ-ի նոր սեփականատեր է հանդիսանում «Տաշիր գրուպը»: Շուտով իհարկե ՀԷՑ-ում կիրառվելու է կառավարման նոր մոդել, որը հնարավորություն կտա դուրս գալ նախկինում արված մենեջերական խայտառակ սխալների արդյունքում առաջացած իրավիճակից:
Այսօր հայկական լրատվականներից մեկի հետ զրույցում ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը նշեց, որ Եվգենի Բիբինը շարունակում է մնալ կազմակերպության տնօրեն:
Կարծում եմ, մտահոգվել տխրահռչակ Բիբինի դրությամբ ուղակի ավելորդ է: Նա որպես մենեջեր ցույց է տվել, թե ինչպես կարելի է հասցնել ընկերությանը նման ծանր վիճակի:
Այս պարագայում կարելի է սպասել ոչ թե Բիբինի կողմից գործի ազատման դիմումին, այլ հենց ընկերության կողմից հեռացման հրամանին: Նման մարդկանց երկար չեն պահում: Բիբինին այնտեղից կարող է մնալ միայն ՀԷՑ-ում տեղի ունեցածի պատասխանատվությունը և այն բեռը, որը նա պետք է իր խղճի վրա կրի մինչև կյանքի վերջ:
Կարեն Մկոյան՝ ֆեյսբուք