Գիտեմ, որ ՖԲ-ում լուրջ թեմաները անլուրջ են ընկալվում: Բայց փորձեմ մի փոքր վերլուծություն անեմ:
Հոկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 15-ամյա հոբելյանի առթիվ ուղերձ է հղել։
Մեջբերեմ մի հատված այդ ուղերձից. <<ՌՀՄ-ի կայացման գործում որոշիչ դեր խաղաց կազմակերպության հիմնադրի և անփոփոխ ղեկավարի՝ Արա Աբրահամյանի նպատակաուղղված աշխատանքը, ով երկար տարիներ մշտապես բնակվելով Ռուսաստանում, շատ բան է անում մեր եղբայրական պետությունների միջև բազմակողմ կապերի հետագա ամրապնդման համար:>>
Իսկ հիմա ուշադրություն դարձրեք մի, առաջին հայացքից, աննշան և անշառ ֆրազի. <<... Արա Աբրահամյանի ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՈՎ ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ>>:
Արա Աբրահամյանը հայտարարում է, որ պատրաստվում է մասնակցել ՀՀ-ում ապագա ընտրական պրեցեսսներին: Համաձայն ՀՀ Սահմանադրության Հոդված 64.-ի << Պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:>> Այս դրույթը չի փոխվում նաև նոր Սամանադրության նախագծում:
Իսկ եթե մարդը մշտական բնակվում է Ռուսաստանում, չի կարող միաժամանակ մշտական բնակվել Հայաստանում: Այստեղից էլ բխում է, որ ՀՀ Նախագահը շատ նուրբ հասկացրել է, որ Արա Աբրահամյանը, համաձայն ՀՀ Սահմանադրության չի կարող մասնակցել 2017թ պարլամենտական ընտրություններին:
Կարեն Քոչարյան