Գլխացավի պատճառները բազմաթիվ են ու երբեմն անբացատրելի: Ձեր ուշադրությանը ներկայացվող ըմպելիքն ունի բազմակողմանի ազդեցություն:

Հարկավոր է

խաղողի չոր կարմիր գինի՝ 500 մլ
դարչինի փոշի՝ 1 թ/գ
կոճապղպեղի փոշի՝ 0.5 թ/գ
մեխակենու բողբոջ՝ 7 հատ
մանր կտրտած կիտրոն՝ կեղևով, 1 հատ
մեղր՝ 20 գր։

Պատրաստման եղանակը

Բաղադրիչները խառնեք, 14 օր թրմեք մութ, հով տեղում:
Քամելու համար պատրաստեք հատուկ զտիչ՝ թանզիվե անձեռոցիկի վրա դրեք 0.5 սմ հաստության բամբակե շերտ ու ծածկեք այլ թանզիվե անձեռոցիկով:

Խմեք 3 -5 կում՝ օրը 1 անգամ, այսինքն՝ 15-25 մլ:

Վրեժ Հովսեփյան