Ավելի ու ավելի մեծ թվով փախստականներ հրաժարվում են չափազանց վտանգավոր հանդիսացող ծովային կամ հետիոտնային ճանապարհով Եվրոպա հասնելու եղանակից՝ նախընտրելով ավանդական ճանապարհը: 

Ինքնաթիռի տոմս գնելու հարցում նրանց օգնում են ավազակային խմբավորումները: Նրանք նաև վաճառում են կեղծ եվրոպական անձնագրեր: ՄԱԿ-ի տվյալներով կեղծ փաստաթղթերի առևտուրը այժմ գերազանցում է նույնիսկ թմրանյութերի կամ զենքի վաճառքի ծավալները: