,,ՀՀ վաստակավոր արտիստ,, Արմենչիկի լոսանջելեսյան համերգին բոլոր նրանց, ովքեր իրենց կարծիքն են արտահայտել այդ տղային պատվավոր կոչում շնորհելու առթիվ, բնականաբար, իրենց դժդոհություններն ու մտահոգությունները հայտնելով,- բեմից շուն են կոչել, վիրավորական խոսքեր հղել...
Այդ վիրավորանքներից մեկն էլ ինձ է ուղղված, քանզի առաջինը ես հայտարարեցի, որ Գոնդրաչյան ազգանունով երգիչը սույն Արմենչիկն է: Ու քանի որ վիրավորանքն ինձ էլ է ուղղված, ապա ընդունում եմ մարտահրավերը և պատասխանում, որպեսզի էժանագին շոուների ու բախտի կողմից շփացած այդ երեխան հանկարծ չմտածի, թե անշուն գյուղ է մտել ու առանց փայտի է ման գալիս:

Արդեն իսկ այս վարմունքը՝ հանրությանը շուն անվանել, վկայում է այդ անդաստիարակ ու անմակարդակ լակոտի ողջ էությունն ու նկարագիրը, արվեստագետ չլինելու փաստը, նրա հղփացածությունն ու քյաբաբային հոգեբանությունը: Ճիշտ են ասում՝ բոշան փաշա չի դառնա: Գետնաքարշ իր գոյությամբ, ողորմելի դաստիարակությամբ, դուքանչու աշխարհայացքով լակոտին փառք ու պատիվ շնորհեցին, տվեցին մի կոչում, որին արժանացել են շատ նշանավորներ Հայաստանում, իսկ նա չուզեց դասվել արվեստագետների շարքին, չուզեց կտրվել այն խղճուկ մտահորիզոնից, որը ստացել է որպես ճակատագրական ժառանգություն: Դաունն ու մտավոր հետամնացը, որքան էլ ունենա ձայնական որոշակի տվյալներ, չի կարող ախոռից պալատ տեղափոխվել: Իրենն ախոռն է: Ու հենց ախոռային հոգեբանությամբ էլ նայում է բոլորին: Սա է ինքը, իր մտահորիզոնը, իր աշխարհայացքը, իր ռաբիզային գոյությունը: Ավելին պետք չէր սպասել, որովհետև ողջ կյանքը ցեխի մեջ ապրած մարդը մի օրում չի կարող բարեկիրթ ու քաղաքակիրթ դառնալ: Միայն ափսոս էր կոչումը...

Ի պատասխան այդ սանձարձակ լակոտի նման պահվածքի, պարտավորվում եմ, որևէ հայաստանյան համերգի ժամանակ մի կապուկ խոտ ուղարկել, քանզի դեռ արածելը չի մոռացել, որքան էլ բազմեցնեն ճոխ սեղանի շուրջ...
ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ