Բոսթոնի ոստիկանությունը ստացել է մարաթոնյան վազքի պայթունին մասնակցած երկու հավանական կասկածյալների նկարները: Այս մասին նշում է CNN գործակալությունը` հղում կատարելով հետաքննչական մարմիններին:
Քննիչները տարբեր մարմիններ են ուղարկել երկու տղամարդու լուսանկար, որոնց նկատել են Բոսթոնում մարաթոնյան վազքի ժամանակ` խնդրելով օգնել բացահայտելու վերջիններիս անձնավորությունը: Նրանցից մեկը նկարի վրա պատկերված է սև ճամպրուկով: Մինչ այդ ԿՀՎ հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, որ ռումբը գտնվել է նեյլոնից պայուսակի մեջ:
Fox News-ի տվյալներով երկրորդ մարդու ձեռքին, որին կասկածում են պայթունին մասնակցելու մեջ, եղել է մեծ պայուսակ:
Հավանական կասկածյալների նկարները չեն հրապարակվել հետաքննությանը չխանգարելու նպատակով: Ինչպես նաև դեռևս պարզված չէ այդ երկու տղամարդկանց անունները:
Ավելի վաղ հայտնում էին, որ քննիչները ստացել են մեկ կասկածյալի լուսանկար: Վերջինս եղել է սպիտակ գլխարկով և սև վերնաշապիկով: Արդյոք նա կասկածյալներից մեկն է, թե ոչ դեռևս չի նշվում: ԶԼՄները հայտնել էին այդ կասկածյալի ձերբակալության մասին, սակայն հետագայում Բոսոնի ոստիկանությունը հերքել էր այդ լուրերը և նշել, որ դեռևս ոչ մեկ չի ձերբակալվել Բոսթոնի պայթունի գործով:
Հիշեցնենք, որ Բոսթոնյան մարաթոնի ժամանակ պայթունները տեղի էին ունեցել ապրիլի 15-ին, որի պատճառով 3 մարդ մահացել, իսկ 180 վիրավորվել էր: