«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը հանձնարարել է հետաքննել ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Վենետիկի հանձնաժողովին կաշառել է, և իրենք ունեն ապացույցներ:

Նախօրեին հայտնի դարձավ, որ ոստիկանությունը Զուրաբյանին գրություն է ուղարկել՝ առաջարկելով իրենց ներկայացնել փաստեր: Ի պատասխան՝ ՀԱԿ խմբակցության ղեկավարը հրաժարվել էր որևէ փաստ տրամադրել՝ ներկայացնելով տասնյակ աղմկահարույց չբացահայտված գործերի օրինակներ` որպես անվստահության առհավատչյա:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: