Լեհաստանի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կընդգրկվի Գինեսի ռեկորդների գրքում:
Bild-ի փոխանցմամբ՝ նման որոշման պատճառը 27-ամյա ֆուտբոլիստի՝ ամենակարճ ժամանակահատվածում հեթ-տրիկի, պոկերի և պենտա-տրիկի հեղինակ դառնալն է:
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 6-րդ տուրի «Վոլֆսբուրգի» դեմ խաղում Լևանդովսկին 9 րոպեի ընթացքում 5 գոլ էր խփել: