«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը երեկ մեզ հետ զրույցում անակնկալ հայտարարություն արեց, այն է՝ հիմա քննարկվում է Իրան-Հայաստան նոր, ավելի թողունակ գազամուղ կառուցելու հարց։
Մեր հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի բանակցամ Իրանի հետ ներքին սպառման համար նախատեսված գազ ներկրելու շուրջ, Արսեն Ղազարյանը պատասխանեց հետևյալ կերպ. «Դրա ժամանակն էլ կգա. տեսեք, արդեն խոսակցություն կա, որ արդեն Իրան-Հայաստան երկրորդ գազամուղը պետք է կառուցվի, ավելի լայն տրամաչափով»։ Այսպիսի ծրագրի մասին մինչ օրս որևէ ակնարկ անգամ չի արվել, սակայն արդյունաբերողների և գործարարների միության նախագահը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ միջկառավարական մի քանի քննարկումների ինքը մասնակցել է, և Իրան–Հայաստան նոր գազամուղի ծրագրի մասին հարց շոշափվել է։ Սա ուշագրավ է նրանով, որ Իրան-Հայաստան գործող գազամուղը շահագործվում է իր թողունակության ընդամենը 20-25 տոկոսով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։