ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 18-ին ստորագրել է հրամանագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ Արամայիս Ավագյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ իր դիմումի համաձայն։
Նախագահի մեկ այլ հրամանագրով` արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Արամայիս Ավագյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ։