Ճապոնական խոհարարական ուսումնարանի ուսանողները թխել են աշխարհում ամենաերկար ռուլետը: Այս մասին հայտնում է անգլիական Daily Mail պարբերականը:
Ռուլետի ռեկորդային երկարությունը կազմել է 130 մետր 68 սանտիմետր, որի պատրաստման համար անհրաժեշտ է եղել 54 կգ ալյուր, 43 կգ շաքարավազ և 2682 ձու: Ռուլետի պատրաստմանը ընդհանուր առմամբ մասնակցել է 90 ուսանող:
Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները հաստատել են ռեկորդը և հեղինակներին հանձնել վկայական աշխարհում ամենաերկար ռուլետի ճանաչման մասին:
Նախորդ ռեկորդը նույնպես սահմանել էին ճապոնացիները 2011 թվականի նոյեմբերին: Այն ժամանակ ռուլետի երկարությունը կազմել էր 115 մետր: