Ինչպես հայտնի է, օրերս Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարեց, որ ցանկանում է Հայաստանում կուսակցություն հիմնել և մասնակցել 2017 թվականի Աժ ընտրություններին: Թե ինչ ազդեցություն կունենա այս քայլը Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա, YerevanNews.am-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հետ:
- Ոչ դրական եմ գնահատում, ոչ էլ բացասական: Խոշոր հաշվով՝ չեմ գնահատում, որովհետև քաղաքական դաշտում շատ մեծ տեղաշարժեր չեմ ակնկալում, այն առումով, որ հասարակության տրամադրությունը այդպիսին չէ:
Պարոն Աբրահամյանը իրեն հատուկ ճշմարտախոսությամբ նշեց, որ ինքը լինելու է իշխանական դաշտում. ընդդիմադիր չի լինելու և իշխանափոխություն չի պահանջելու, ինչը նշանակում է, որ ավտոմատ մտնում է իշխանական դաշտ: Հայաստանում կա՛մ ընդդիմադիր դաշտ ես, կա՛մ իշանական՝ ուրիշ տարբերակ չկա: Բացի այդ, իր դաշտը ես տեսնում եմ իշխանական էլեկտորատի մեջ, ուստի ընդդիմադիր դաշտի հետ կապված ինքը որևէ փոփխություն այսօր չի բերի:
Ես կարծում եմ, որ իշխանության դաշտը և այն դաշտերը, որոնք Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություն ունեն 2018թ.-ի խորհրդարանականի հետ կապված, որոնք կլինեն կողմ սահմանադրությանը թե դեմ, իրենք պետք է համապատասխան ձևով լավ աշխատեն, որ խորհրդարանում լինեն, թե չէ այդ ձայները ամբողջովին գնա Աբրահամյանի կուսակցությանը, եթե ձևավորվի էլի:
Խոշոր հաշվով, ես կարծում եմ, «Բարգավաճ Հայաստանի» 2012թ.-ի ձայների մի մասին նա ևս հավակնում է, ոչ ամբողջովին, որովհետև այդ ժամանակ «ԲՀԿ»-ն հանդես էր գալիս որպես ընդդիմադիր, բայց դե այն հատվածը, որը ռուսամետ է, հնարավոր է տա պարոն Աբրահամյանի ստեղծվելիք կուսակցությանը: