Անգլիական Time պարբերականը ներկայացրել է աշխարհի 100 ամենահայտնիներին: Նրանք ներկայացված են մի քանի խմբերով` քաղաքական առաջնորդներ, արտիստներ, տիտաններ, առաջամարտիկներ, պաշտամունքային անձինք:
Տիտանների մեջ ընդգրկված են ամերիկացի ռեփեր Ջեյ Զին, Samsung կազմակերպության տնօրեն Օ-Հեն Քվոն, «Ռոսնեֆթ» կազմակերպության նախագահ Իգոր Սեչինը, բասկետբոլի խաղացող Լեբրոն Ջեյմսը և շախմատիստ Մագնուս Կարլսենը և այլոք:
Առաջամարտիկների ցանկում նշանավոր դեմքերն են Բոլիվուդի դերասան Ամիր Խանը, Yahoo-ի նախագահ Մարիսա Մեյերը, Թունիսի նախագահ Մոնսեֆ Մարզուկին, ֆուտբոլիստ Մարիո Բալոտելին:
Պաշտամունքային անձանց մեջ հայտնիներն են Չինաստանի առաջին կին Փեն Լիյուանը, երգիչ Ջասթին Թիմբերլեյքը, երգչուհի Բեյոնսեն, ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, Քեմբրիջի դուքս Քեյթ Միդլթոնը,
Քաղաքական առաջնորդների ցանկում ընդգրվել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Հարավային Կորեայի նախագահ Փարք Ջուն Հայը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպին, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Ջոնգ Ուն, քրդերի ղեկավար Աբդուլլահ Օջալանը, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, Եվրոպայի Կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրաղին, Հռոմի Պապ Ֆրանցիսկոն:
Արտիստների ցանկում ընդգրկվել են երգչուհի Քրիսթինա Ագիլերան, Սթիվեն Սփիլբերգը, այս տարվա օսկարակիր Ջենիֆեր Լոուրենսը: