«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանի խորհրդարանականների պատվիրակություն է մեկնել Ժնև՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ: Այցելությունը, որը սկսվել է հոկտեմբերի 17-ին և կավարտվի վաղը, ԱԺ-ում բուռն քննարկումների առարկա է դարձել:

Բանն այն է, որ ԱԺ պատվիրակության կազմում միակ պատգամավորը Գալուստ Սահակյանն է, իսկ մնացած 7 անդամները ներկայացնում են աշխատակազմը: Նրանք են՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիագովը, արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը, հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբյանը, մեկ թարգմանիչ և երկու օպերատոր:

Ի դեպ, Ժնև մեկնած պատվիրակության կազմում պատգամավորներ չընդգրկելը պատճառաբանվել է միջխորհրդարանական վեհաժողովի օրակարգով և ֆինանսների սղությամբ: Կարելի է կարծել՝ աշխատակազմի անդամներն իրենց հաշվին են Ժնև գնացել»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: