Հոկտեմբերի 20-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալին:

ԿԽՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավարը շնորհակալություն է հայտնել բանակի հրամանատարին ընդունելության համար և նշել, որ չնայած սա իր առաջին այցն է Արցախ և այն ավելի շատ ճանաչողական բնույթ է կրում, նա տեղյակ է պաշտպանության բանակի ու ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի գերազանց աշխատանքի ու համագործակցության մասին և ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության նորանշանակ ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչին:

ԼՂՀ ռազմական գերատեսչության ղեկավարը ողջունել է հյուրերին և շնորհավորելով ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավարին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հույս հայտնել, որ այսուհետ ևս համագործակցությունը պաշտպանության բանակի հետ կլինի արդյունավետ և կկառուցվի փոխըմբռնման մթնոլորտում:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև հետագա համատեղ անելիքների և համագործակցության հեռանկարների շուրջ: