Միլանի <<Ինտերի>> նախկին դարպասապահ Ջանլուկա Պալյուկան շնորհավորել է նախկին թիմակցին իր ռեկորդը թարմացնելու առիթով: Նրա հաշվին սերիա Ա-ում գրանցված է 592 խաղ. <<Անկեղծորեն խոստովանում եմ, որ մի փոքր տխուր եմ, որ ռեկորդն այլեւս իմ անունով չի լինելու, սակայն շատ ուրախ եմ, որ այդ խաղացողը հենց Զանետին է լինելու: Դարպասապահներին ավելի հեշտ է այդպիսի հաջողության հասնել, քան նրա նման ֆուտբոլիստներին, սակայն Խավիերը պրոֆեսիոնալ է ու բնությունը նրան օժտել է անհավանական ֆիզիկական ուժով : Երբ 1995-ի օգոստոսի 27-ին <<Վիչենցայի>> դեմ իր առաջին խաղում հրաշալի հանդիպում անցկացրեց, ես հասկացա, որ նրան մեծ ապագա է սպասվում>>: