Transfermarkt.de կայքը բարձրացրել է Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը:
26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը 18 միլիոնից եվրոյից հասել է մինչև 22 միլիոնի։
Նման փոփոխությունը, հավանաբար, պայմանավորված է Մխիթարյանի՝ Բունդեսլիգայում և Եվրոպա լիգայում հաջող ելույթներով։