Այսօր՝ հոկտեմբերի 21-ի առավոտյան «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը Երևանի Արաբկիր թաղամասում սեփական մեքենայի մեջ ծեծի է ենթարկվել: Ծեծի ենթարկված Սամսոն Ղազարյանը սեփական մեքենայով տաքսի ծառայություն է իրականացնում:
Այս տեղեկությունը YerevanNews.am-ի հետ զրույցում հաստատեցին նաև ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից: Մեզ տեղեկացրեցին նաև, որ իրականացվում է հետաքննություն: