««ՉԻ» տեղեկություններով՝ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում պետական միջոցներով մեծածավալ ասֆալտապատման աշխատանքներ են սկսվել։ Թե ինչո՞ւ է մարզի ղեկավարությունը որոշել հենց անձրևների ժամանակ ու համատարած ցեխի պարագայում ասֆալտապատում կատարել՝ թերևս միայն իրենց է հայտնի։ «ՉԻ»՝ աղբյուրների փոխանցմամբ՝ որոշ ակտիվ ՀՀԿ-ականներ գյուղում բացատրական աշխատանքներ են տանում, որպեսզի մրգաշատցիները «այո» ասեն սահմանադրական հանրաքվեին։ Ավելին՝ համայնքի ղեկավարաթյունը կատարվող աշխատանքները ներկայացնում է որպես լավություն, գյուղացիներին հորդորելով, որ նրանք իրենց շնորհակալությունը իշխանությանը պետք է «այո»-ի տեսքով հայտնեն»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: