Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ու «Ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորումները սկսել են համագործակցել և միացյալ ուժերով են պայքարում սիրիական կառավարության դեմ։
CNN-ը հաղորդել է, որ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնաբերել է համացանցային կապեր այս երկու խմբավորումների միջև: Խոսակցության ընթացքում արծարծվել է Ասադի կառավարության դեմ համատեղ գրոհներ կազմակերպելու մասին։
Ինչպես նաև հայտարարվել է, որ ռուսական օդուժը վերջին 24 ժամում իրականացրել է 46 օդային գրոհներ, հարվածել է «ԻՊ»-ի 83 կենտրոնների Սիրիայում։