Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանի գործը: Վճիռ կայացվեց պատժի հետագա կրումը նա կանցկացնի ազատության մեջ:

Վճիռը հրապարակեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Դատարանը որոշման մեջ ասվում է՝ հաշվի առնելով ցմահ դատապարտյալի ծանր հիվանդությունը, միջնորդությունը բավարարվում է, և նա պատիժը կկրի ազատ ռեժիմ պայմաններում:

Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանը Արցախյան պատերազմի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ, հետախույզ է, 1995թ.-ին մահապատժի է դատապարտվել՝ Իրանի քաղաքացի Փուր Միրզա-Բեկի սպանության համար: Իսկ 2003թ-ին ՀՀ Նախագահի հրամանագրով սույն դատավճիռը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։