Եվրոպա լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում «Գաբալան» հյուրընկալել էր «Բորուսիային» :
Հանդիպումն ավարտվեց 1:3 հաշվով՝ հյուրերի վստահ հաղթանակով:
«Բորուսիայի» կազմում հեթ-տրկի հեղինակ դարձավ թիմի գաբոնացի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը (30, 37, 73), իսկ տանտերերի հեղինակության գոլը խփեց բրազիլացի Դոդոն:
Հավելենք, որ այս հանդիպումից հետո Տուխելի ղեկավարած թիմը 7 միավորով C խմբի առաջատարն է:
Հիշեցնենք, որ գերմանական ակումբի հայազգի պաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չէր մեկնել Բաքու, քանի որ ակումբի գործադիր տնօրենը հայտարարել էր, որ 26-ամյա ֆուտբոլիստի անվտանգությունն ապահովելու հետ կապված կարող էին խնդիրներ լինել։