Միացյալ նահանգների պետքարտուղար Ջոն Քերին առաջ է քաշել Թուրքիայի մեծ դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկելով 2014 թվականի արտաքին հարաբերությունների բյուջեն` Քերին նշել է, որ Թուրքիան կառուցողական տարածաշրջանային խաղացող է Միջին Արևելքի գործընթացներում, շարունակվող Սիրիայի ճգնաժամում, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում և Կիպրոսի հարցում:

«Վաշինգտոնի հետ մշտական բանակցությունների միջոցով Անկարան աջակցել է մեզ երկու սառեցված կոնֆլիկտների` Հայստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Կիպրոսի հարցի լուծման խնդրում: Ես մտածում եմ, որ Թուրքիան կառուցողական դեր կունենա այս հարցերում և մենք հույսով ենք, որ կշարունակենք պահպանել Անկարայի հետ»,- նշել է Քերին` պատասխանելով կոնգրեսականների հարցին:

«Քերին իր այս հայտարարությամբ ասես կրակի վրա նավթ է լցնում»,- նշել է Ամերիկայում հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:

Ամենայն հավանականությամբ Ամերիկան ցանկանում է տարածաշրջանում ուժեղացնել Թուրքիայի դերը: Հաշվի առնելով Իրանի հետ ունեցած լարված հարաբերությունները ԱՄՆ-ին հարկավոր է Իրանին հարևան դաշնակից պետություն: